Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դեվալ Պատրիկի առաջ քաշած թեկնածությունն Առաջին ատյանի դատարանի գլխավոր դատավորի պաշտոնում մերժվել է նահանգային խորհրդի կողմից՝ Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ հակասությունների պատճառով:
Ըստ Agos-ի՝ Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը Հայաստանի հին մայրաքաղաքներից` Անիի ավերակների մասին լուսանկար է հրապարակել և հայտնել, որ այնտեղ իբր առաջինը բնակություն են հաստատել Սաքայի թուրքերը, և որ Անին հայտնի է իր մզկիթներով: Հոդվածում ընդհանրապես չի նշվում Անիի` հայկական լինելու մասին:
Թուրքական հայտնի լրատվական կայքերից Haberler-ը ռուս լուսանկարչի գործեր է հրապարակել, որոնք արվել են 100 տարի առաջ տարբեր երկրներում, այդ թվում, ըստ Haberler-ի, կան նաև Թուրքիայի տարածքում արված լուսանկարներ:
Հարավային Ամերիկայի հայ համայնքը Արգենտինայում եւ Ուրուգվայում շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:
Կանադայի Հայկական ազգային կոմիտեն կազմակերպել է հանդիպում Կանադայում Շվեյցարիայի դեսպան Ուլրիխ Լենարի հետ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպումը կազմակերպել է ԿՀԱԿ-ը եւ նպատակ ուներ Շվեյցարիայի դեսպանին ներկայացնել, թե որքան կարեւոր է, որպեսզի այդ երկրի կառավարությունը իրագործի իր իրավունքը՝ բողոքելու ՄԻԵԴ որոշումը՝ կապված Փերինչեքի գործի շրջանականերում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հետ:
Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանության գործով որպես սպանության ուղղորդող մեղադրվող Էրհան Թունջելը ազգությամբ հայ է։
Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստանի դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը։ Այս մասին մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը արտահայտել է իր խորին անհանգստությունը՝ կապված Փերինչեքի գործի հետ՝ հիշեցնելով, որ Շվեյցարիայի Դաշնային դատարանը ու Ազգային խորհուրդը հստակորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Թուրքիայում զավեշտները շարունակվում են. այս անգամ Ստամբուլի դատախազներից Մուրադ Ինամը Դինքի սպանության հետ կապված մի նյութի հրապարակման համար հետաքննություն է սկսել հայկական «Ակոս» թերթի եւ մի շարք թուրքական լրատվամիջոցների դեմ։
Պրահայում փետրվարի 27-ին, Չեխիայի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության մասնաճյուղի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար։
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է սինգապուրյան «Today» թերթում հրապարակված հոդվածը միջնադարյան Անի քաղաքի մասին, որն այսօր Թուրքիայի տարածքում է գտնվում:
Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության ասորի պատգամավոր Էրոլ Դոռան Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկով օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան։